Բարի գալուստ CIS համայնքի հարցաշար ծնողների համար
Ուղեցույց
- Հարցաթերթիկը լրացնելու համար պահանջվում է մոտավորապես 10 րոպե։
- Խնդրում են լրացնել ողջ հարցաթերթիկը։ Մեր հավաքած տվյալները կարող են թերի լինել, եթե մենք ստանանք ամբողջովին չլրացված հարցաթերթիկներ։
- Մենք խորհուրդ ենք տալիս, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ հարցաթերթիկ լրացնի։ Սակայն, եթե ցանկանում եք յուրաքանչյուր երեխայի համար մեկական հարցաթերթիկ լրացնել, ապա կարող եք լրացնել մի քանի անգամ միևնույն հղումից օգտվելու միջոցով։ Պարզապես պատճենեք և տեղադրեք URL հասցեն բրաուզերի մեջ ևս մեկ երեխայի համար այն լրացնելիս։
- Եթե ցանկանում եք Ձեր պատասխանը ավելի ուշ լրացնել, հարցաթերթիկի վերևի աջ հատվածում սեղմեք "Պահպանել և շարունակել ավելի ուշ" և տրամադրեք Ձեր էլ․ փոստի հասցեն, այնուհետև միևնույն համակարգչից բացեք միևնույն բրաուզերը՝ հարցաթերթիկի լրացումն ավարտելու համար։
Մենք պատրաստ ենք օգնել, կապ հաստատեք մեզ հետ, եթե հարցեր ունեք հարցաթերթիկի վերաբերյալ կամ առաջացել են տեխնիկական խնդիրներ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝
accreditation@cois.org։
Գաղտնիության ծանուցում
Սույն հարցաթերթիկը մշակվել և տրամադրվել է Միջազգային դպրոցների խորհրդի (ՄԴԽ, CIS) կողմից՝ հավաքագրելու համար Ձեր կարծիքները, ինչը կօգնի, որ դպրոցը կատարելագործվի՝ որպես CIS Միջազգային Հավաստագրման ընթացակարգի մաս։ Ձեր հարցաթերթիկի պատասխանը անանուն է։
CIS-ը հավաքագրում է հարցաթերթիկի պատասխանները ուսումնասիրության նպատակով, ինչպես նաև օգնում է, որ դպրոցները ավելի լավ ընկալեն հարցաթերթիկի արդյունքները։ Այս հարցաթերթիկում լրացված Ձեր պատասխանները չեն օգտագործվի մեկ այլ նպատակով։ Ձեր IP հասցեն կհավաքագրվի և կտրամադրվի CIS-ին վեբ հավելվածի միջոցով՝ որպես Ձեր պատասխանը գրանցելու միջոց։
CIS-ի իրավական հիմքը Ձեր տեղեկատվությունը մշակելու համար համարվում է օրինական իրավունք (Հոդված 6(1)(f))։
Ձեր տեղեկատվական իրավունքների վերաբերյալ լրացուցիչ տվյալների համար, և թե ինչպես է CIS-ը տնօրինում/պահպանում Ձեր տվյալները, խնդրում ենք ստուգել մեր
Privacy Policy։